Նոա — Բուդուչնոստ հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է — Armsport.am

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» հուլիսի 8-ին Աբովյանում կմրցի «Բուդուչնոստի» հետ։

Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Վոլեն Չինկովի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նրան կօգնեն Դենիս Սոկոլովը և Տուդոր Վուկովը։ Չորրորդ պաշտոնյան Դիմիտար Դիմիտրովն է։

Տեսաօգնականներն են Նիկոլա Պոպովը և Դրագոմիր Դրագանովը։

Leave a Comment