Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը

Երկար ու հոգեմաշ գիշերվանից հետո Միքայել սրբազանը կալանավորվեց, վերջին մի քանի օրվա մեջ սա արդեն երրորդ հեղինակավոր անձի ազատազրկումն էր, այս անգամ առավել անհեթեթ և անհիմնը:

Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը, առանց բռնության իշխանությունը պահելու և այն վերարտադրելու կատարյալ անկարողությունը, փոխարենը թուրքական օրակարգին հլու-հնազանդ ծառայելու իր անսահման պատրաստակամությունը, և դրանով իսկ սեփական ժողովրդի հետ իր անհուսորեն խորացող անդունդը:

Ոչ մի բռնություն, ոչ մի ապօրինություն, ոչ մի ձերբակալում ձեր իշխանությունը սակայն չի երկարաձգելու: Ինչպես եկել եք, այնպես էլ կգնաք՝ «հողմերի պես կկորչեք վայրագ»:

Աստված պահապան իր հավատավոր զավակներին:

«Հայաքվե» նախաձեռնության ղեկավար՝ Ավետիք Չալաբյան

Leave a Comment