Թրամփը հայտնել է, որ հուզվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մթնոլորտից – HayqNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մթնոլորտը Հաագայում իրեն իսկապես հուզել է։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ Թրամփը նշել է, որ տեսել է, թե ինչպես են պետությունների ղեկավարները «սեր և նվիրվածություն» դրսևորում իրենց երկրների նկատմամբ։

«Նրանք իսկապես ուզում են պաշտպանել իրենց երկրները։ Նրանց պետք են ԱՄՆ-ի աջակցությունը, առանց մեզ ամեն ինչ այլ կլիներ։ Դա շատ հուզիչ պահ էր», — ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովից հեռանում է «կարծիքով փոխված մարդ»՝ հասկանալով, որ դաշնակից առաջնորդներն իսկապես հավատարմորեն ծառայում են իրենց երկրներին։ Ավելի վաղ Թրամփը գագաթնաժողովն անվանել էր «մեծ հաջողություն», իսկ ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել էին մինչ 2035 թ․ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։

Leave a Comment