Բագրատ Սրբազանին և ձերբակալված մյուս անձանց Քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան

Քիչ առաջ Բագրատ Սրբազանին և ձերբակալված մյուս քաղաքացիներին Քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության յուրացում նախապատրաստելու հատկանիշներով։  Հրայր Սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին ևս մեղադրանք է առաջադրվել նույն հատկանշներով։

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը ևս ձերբակալել են։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ-ն նաև մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Leave a Comment