Յուրի Խաչատուրովի պաշտպանը պահանջվել է, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքի նորմը պահպանվի եւ հստակ նշվի, թե որ մեղադրյալին է վերաբերելի ապացույցը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեցին Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Արմեն Գեւորգյանի Նորայր Կարապետյանի Գրիգորի Խաչատուրովի, Էդգար Արշակյանի գործով նախնական դատալսումները:

Մեղադրանքի կողմ Գորիկ Հովակիմյանի ներկայացրեց հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի առնչություն ունեն մեղադրյալներին:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ հստակ սահմանվում է, որ վերդիկտ կայացնելու նպատակով էական հանգամանքը հերքելու կամ հաստատելու համար պետք է ապացույցները հետազոտվեն ու պետք է մատնանշվի, թե որ էական հանգամանքն է հերքվում կամ հաստատվում, պահանջվեց, որ քրեական դատավարության օրենսգրքի նորմը պահպանվի եւ հստակ նշվի, թե որ մեղադրյալին է վերաբերելի տվյալ ապացույցը, որպեսզի հետագայում նաեւ արդարության սկզբունքից ելնելով դատաքննությունն իրականանա օբյեկտիվ պայմաններով եւ մեղադրյալներից որոշները ստիպված չլինեն վիճարկել այն ապացույցները, որոնք իրենց վերաբերելի չեն:

Այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստին, որը կայանալու է հուլիսի 9-ին, ժամը 14:00-ին, պաշտպանության կողմը, այսօր պաշտպաններից մեկը բացակայում էր, կներկայացնի հետազոտման ենթակա իր ապացույցները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment