«Համահայկական ճակատ» կուսակցությունը պաշտոնական գրությամբ դիմել է մի շարք պետական կառույցների` պահանջելով իրավական պարզաբանում` կապված ՀՀ վարչապետի լիազորությունների շրջանակի հետ։
Արդյոք, ՀՀ վարչապետն իրավասո՞ւ է.
1. Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու խաղաղության պայմանագիր,
2. հրաման տալու` մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ,
3. տալ հանձնարարական` անձին կալանավորելու վերաբերյալ,
4. վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Հարցումներն ուղղվել են հետևյալ պետական մարմիններին`
• Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն
• ՀՀ Գլխավոր դատախազություն
• Արդարադատության նախարարություն
• Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
• ՀՀ Քննչական կոմիտե
Հարցման պատասխանները հանրայնացվելու են: