Մամիկոն Ղարիբյանը Մումբայում հավասար միավորներով զբաղեցրել է 2-րդ տեղը

Հունիս 24,2025 19:42

Մումբայում (Հնդկաստան) անցկացված գրոսմայստերական մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը եւ հնդիկ Բաբու Լալիթը ինը հնարավորից վաստակել են 8,0-ական միավոր եւ բաժանել են առաջին տեղը: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը ճանաչվել է երկրորդը:

Մամիկոնի հետ մրցաշարին մասնակցել են նաեւ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն ու միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնք 7,0-ական միավորով տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում՝ համապատասխանաբար, հանգրվանելով 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment