«ԱԼՌՈՍԱ»-ից գողացված ադամանդները հանձնվել են ընկերությանը, որի շահառուն Խ․ Սուքիասյանն է․ ՌԴ ԱԴԾ

ՌԴ անվտանգության դաշնակին ծառայությունը ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը մատակարարած բանդային։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ը։

«Հափշտակված ադամանդները մուտք գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խ. Ա. Սուքիասյանն է», – ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ կանխվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգային հիմունքներով յուրացումներ են իրականացրել` բարձրորակ ալմաստային հումքը Հայաստանում իրացնելու նպատակով: Ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:

Խուզարկությունների ժամանակ առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ալմաստային հումք, գումար, ինչպես նաև ոսկերչական զարդեր: Հանցագործությանը մասնակցել են ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ:

Leave a Comment