Իրանի դիվանագիտական ապարատի ղեկավարի դեմ մահափորձը դիվանագիտական ուղիները փակելու և պատերազմի կրակը բորբոքելու փորձ է

Իրանից ստացված լուրերի համաձայն՝ այսօր Իրանի արտգործնախարարը պետք է հանդիպի եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական կողմը հայտարարել է, որ հանդիպումը տեղի է ունենում եվրոպական կողմի խնդրանքով։

Մի քանի օր առաջ Իսրայելը փորձել էր սպանել Իրանի արտգործնախարարին, սակայն անվտանգության ուժերը կանխել են մահափորձը։ Ֆաշիստական և ահաբեկչական սիոնիստական ռեժիմն այլևս ո՛չ մի կարմիր գիծ չունի հանցագործությունների համար։ Իրանի դիվանագիտական ապարատի ղեկավարի դեմ մահափորձը դիվանագիտական ուղիները փակելու և պատերազմի կրակը բորբոքելու փորձ է։

Հետաքրքիր է, որ այս ահաբեկչական և հանցավոր ռեժիմի կողմնակիցները, ովքեր միշտ խոսում են միջազգային օրենքների և մարդու իրավունքների մասին, աչք են փակում մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունների վրա, մինչդեռ այս ռեժիմը հարձակվում է Իրանի ատոմային օբյեկտների վրա, և միջուկային կենտրոնների պայթյունը կարող է աղետալի լինել տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների համար։

Սիոնիստական ահաբեկչական ռեժիմի կողմնակիցները հենց նրանք են, ովքեր աչք են փակել ավելի քան 50 հազար քաղցած պաղեստինցի կանանց և երեխաների ցեղասպանության վրա և աջակցում են դրան։

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment