
Իսրայելն այսօր առավոտյան օնդային տագնապ է ազդարարել, արձանագրելով Իրանից հրթիռի արձակումը։ Քանի հրթիռ է արձակվել, չի հայտնվում։
«Այս պահին ՀՕՊ-ը գործողություններ է ձեռնարկում որսալու կամ անհրաժեշտության դեպքում հարված հասցնելու համար, որպեսզի սպառնալիքը վերացվի։ Պաշտպանությունը հերմետիկ չէ, ուստի խնդրում ենք պահպանել թիկունքի հրամանատարության հրահանգները»,- իսրայելական բանակի հաղորդագրությունն է մեջբերել BBC-ին։
Այս հաղորդագրությունից հետո Times of Israel-ը հայտնել է, որ հրթիռն ընկել է Բեեր Շավա քաղաքի վրա։ Ըստ բժիշկների` ոչ ոք չի տուժել։ Բանակը հայտնել է, որ տեղում փրկարարներն են աշխատում։
Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութեր հարվածի վայրից։