Գիշերը ջարդել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողապակին և հայելիները (լուսանկարներ)

Գիշերը ջարդել են ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գառնիկ Դանելյանի մեքենայի կողապակին և հայելիները։

«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս կողապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,- գրել է նա՝ հրապարակելով նկարները։

Leave a Comment