Եվ դա արդարացված է. «Հայաքվե»

«Հայաքվե». Ի պատասխան վարչախմբի անբարո խոսքերի՝ եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում:

Եվ դա արդարացված է` Մայր Աթոռը երբևիցե չպետք է իջնի զազրախոսությունները մեկնաբանելու մակարդակին։ Հանրությունն էլ իր աջակցությունն է հայտնում Եկեղեցուն՝ հանձին Վեհափառի։ Դրա վկայությունն է նաև այն, որ հազարավոր մարդիկ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Գարեգին Բ կաթողիկոսին և այսկերպ ևս ցույց տվին, որ Հայ Առաքելական եկեղեցու կողքին են։

Եկեղեցին մինչ այժմ հավասարակշռված ուղեգիծ է առաջ տարել և նույնկերպ էլ պետք է շարունակի: Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին, այն պետք է շարունակի իր առաքելությունն իրականացնել, ակտիվացնի իր հոգևոր և ազգային գործունեությունը։

Սա շատ կարևոր է, որովհետև Փաշինյանի հարձակումներից հետո մարդկանց հետաքրքրությունը մեծացել է, նույնիսկ նրանց, ովքեր հավատացյալ չեն, բայց հասկանում են, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ու գնում են դեպի Եկեղեցի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment