Հանգեցնելու է սակագների աճի. փորձագետը` ՀԷՑ–ն ազգայանացնելու հետևանքների մասին

https://arm.sputniknews.ru/20250618/hangecnelu-e-sakagneri-atshi-pvordzagety-hecn-azgajanacnelu-hetevanqneri-masin-90293895.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2086/74/20867477_176:0:1600:1068_1920x0_80_0_0_600fb28aaac3f194500f828a3915d955.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, սակագին, վահե դավթյան

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, սակագին, վահե դավթյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հնարավոր պետականացումն առավել քան հակասում է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը, որը որդեգրել է գործող իշխանությունը։ Telegram–ում այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

«Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականացման մասին որևէ հիշատակում, առավել ևս` քաղաքական համատեքստում։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային «ручной режим»-ով»,– նշել է նա։

Դավթյանի խոսքով` ինչպես ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ–ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով։

«Սակայն անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական կոնյուկտուրային նպատակներով օգտագործելը։ Միաժամանակ ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի»,– ընդգծել է փորձագետը։

Նա հարց է տվել` ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։

«Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։ Դա հանգեցնելու է պետական պարտքի աճի, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները»,– պարզաբանել է Դավթյանը։

Փորձագետն ընդգծել է` Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։

«Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է, որի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Փաշինյանն այսօր հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի), և դա տեղի կունենա արագ։

Leave a Comment