Չեմ կարծում, որ սա Կարապետյանների ընտանիքի համար անսպասելի էր, նրանք գիտակցված են գնացել դրան. Տիգրան Աբրահամյան

«Այս փուլում որպես թիրախ ընտրել են Սամվել, Կարեն Կարապետյաններին… այն գործիչները, ուժերը, որոնք հանդես են գալիս ազգային դիրքերից այս  պարագայում նաեւ հայոց եկեղեցու պաշտպանության տեսանկյունից,  թիրախավորվելու են: Չեմ կարծում, որ սա Կարապետյանների ընտանիքի համար անսպասելի  էր, նրանք  գիտակցված են գնացել դրան: Իմանալով որ կա դրված ՀՀ պետականության  խնդիրը եւ իրենք կանգնելու են պետականության պաշտպանության հիմքում»,- այսօր ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը  2018-ից հետո իր քաղաքական մոտեցումները չկիսող գործիչներին ու ուժերին փորձել է լռեցնել.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ամբողջ օրը «անջատված» նստած է եղել  կառավարության հաշվետվության ժամանակ, հետո իր գործընկերները տարօրինակ բան են նկատել.  «Մեկ էլ որ պայթեց, մեր գործընկերները,  որ դահլիճում ներկա  էին, ասում են խելագարի պես եկավ ու սկսեց շարել…քինախնդրություն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment