Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Իրանի հետ: Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելու մասին տեղեկություների ֆոնին Թեհրանը Բաքվից պարզաբանումներ է պահանջել:
Կա՞ն կոնկրետ փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ Իսրայելը օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ հարձակումների համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Կոնկրետ ապացույցներ առայժմ չկան, բայց Թեհրանը որոշ հիմքեր ունի այդ իմաստով մտահոգված լինելու համար: Իսկ Ադրբեջանում էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Թեհրանում չկարողանան համոզվել, որ այդպիսի աջակցություն, այնուամենայնիվ, եղել է:
Օրինակ երեկ չէ առաջին օրը, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը հերքել է մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, որ էթնիկ ադրբեջանցիներն Իրանում օգտագործվում են Իրանի դեմ ահաբեկչությունների, դիվերսիաների և հետախուզական գործողությունների համար »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս Թեհրանը կարող է պատասխանել Բաքվին, եթե հաստատվեն տեղեկությունները: Ադրբեջանի քարոզչամեքենան օգտագործվում է, որպեսզի իրանցիների աչքերում հայերը ներկայանան վատ լույսի ներքո: Արևմուտքը ձգտում է վերացնել այաթոլաների իշխանությունն ու նոր ուժեր բերել իշխանության: Այդ սցենարը մեզ համար կարո՞ղ է վտանգավոր լինել: Այդ ուժերի մոտեցումները մեզ համար կարևոր հարցերում ինչպիսի՞նն են:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: