Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին՝ Բաքուն շարունակում է միջանցք պահանջել – 5tv

 

Իրանի և Իսրայելի հակամարտության խորացման ֆոնին` Ադրբեջանը կարող է դառնալ Իսրայելի ռեսուրսային բազան։ Ըստ քաղաքագետների՝ Իսրայելը դիտարկում է Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիներին որպես ներքին խմորումներ հրահրելու գործիք՝ Թեհրանի քաղաքական կայունությունը խաթարելու համար։ Այդ սցենարում Բաքվի աջակցությունը Թել Ավիվի համար կարող է լինել որոշիչ, հետևաբար Իսրայելին ձեռնտու չի լինի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Իսկ Ադրբեջանի պահանջները, ըստ էության, չեն փոխվել Հայաստանի նկատմամբ: Փոխվել է միայն բառապաշարը:

 

Leave a Comment