Հունիս 14,2025 20:26
Գյումրի քաղաքում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել, և թեև դեռ եղանակային անբարենպաստ պայմանների վնասները գնահատող պաշտոնական տվյալներ չկան, սոցալական ցանցերի օգտատերերը նշում են արմատախիլ եղած ծառերի, կոտրված տանիքների մասին։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում Գյումրիում տեղի ունեցածից զատ հայտնել է, որ Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: