Թրամփի հետ զրույցում Պուտինը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը


Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


Նրա խոսքով՝ Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել Է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը, ինչպես նաև հայտնել է հակամարտության կողմերի միջև միջնորդություն իրականացնելու ՌԴ-ի պատրաստակամության մասին:


Նշվում է, որ նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալը:

Leave a Comment