Եվրաեռյակի երկրներից ոչ մեկը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) չի մասնակցել Իրանին հարվածելու Իսրայելի գործողությանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Ավելի վաղ Spiegel-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախապես տեղեկացված եղել է իսրայելական կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին։
«Ես խոսել եմ նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Մերցի հետ, և մենք բոլորս նույն դիրքորոշմանն ենք հետևում։ Մենք բոլորս խոսում ենք լարվածության թուլացման մասին, բայց մեզանից ոչ մեկը չի մասնակցել հարձակմանը», – ասել է Սթարմերը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ, բայց ընդգծել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը՝ Իրանի զարգացող միջուկային ծրագրի ֆոնին։