Գուտին կանխատեսել է ակումբային ԱԱ-ի եզրափակիչի մասնակիցներին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կանխատեսել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի մասնակիցներին։

««Ռեալի» մրցաշրջանը միշտ գնահատվում է Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակներով։ Սակայն այս մրցաշարն իսկապես յուրահատուկ է, քանի որ անցկացվում է նոր ձևաչափով։

Բոլոր ակումբները ցանկանում են դառնալ այս ձևափոխված մրցաշարի առաջին հաղթողը։ Խաբի Ալոնսոյի ժամանումը և նոր խաղացողների ներգրավումը, իմ կարծիքով, թիմին առավելություն են տալիս։ Ես տեսնում եմ ՊՍԺ-«Ռեալ» եզրափակիչ», — ասել է «սերուցքայինների» նախկին խաղացողը։

Հիշեցնենք, որ 32 ակումբների մասնակցությամբ մրցաշարն ընթացիկ ձևաչափով կմեկնարկի հունիսի 14-ին Միացյալ Նահանգներում։

Leave a Comment