🎥 Ակումբային ԱԱ․ Պալմեյրաս — Ալ-Ահլի հանդիպումը շտապ ընդհատվել է — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրի «Պալմեյրաս» — «Ալ-Ահլի» հանդիպումը ընդհատվել է։ 59-րդ րոպեին խաղը դադարեցվել է եղանակային պայմանների պատճառով՝ մարզադաշտին մոտեցող փոթորկի հետևանքով։ Ֆուտբոլիստները տեղափոխվել են տրիբունաների տակ գտնվող տարածք։ Մարզադաշտում հայտարարություն է տարածվել, որով երկրպագուներին խնդրել են անվտանգ վայրեր տեղափոխվել։ ⏸ | Match interrompu entre Palmeiras et Al-Ahly à … Read more

🎥 Ակումբային ԱԱ․ Մանչեսթեր Սիթին խնդիրներ չունեցավ մեկնարկում — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» դարպասը (2:0)։ «Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը և Ջերեմի Դոկուն՝ համապատասխանաբար խաղի 2-րդ և 42-րդ րոպեներին։ Այս հանդիպման ընթացքում մանչեսթերյան գրանդի կազմում իրենց նորամուտը նշեցին կիսապաշտպաններ Ռայան Շերկին և Տիջանի Ռեյնդերսը, ինչպես նաև պաշտպան … Read more

🎥 Ակումբային ԱԱ․ Ռիվեր Փլեյթը վստահ հաղթանակ տարավ Ուրավա Ռեդ Դայմոնդսի նկատմամբ

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի E խմբի առաջին տուրում արգենտինական «Ռիվեր Փլեյթը» վստահ հաղթանակ տարավ ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ (3:1) Արգենտինական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆակունդո Կոլիդիոն, Սեբաստիան Դրուիսին և Մաքսիմիլիանո Մեացան։ Ճապոնական թիմի միակ գոլը խփեց Յուսուկե Մացուոն։ Հաջորդ տուրում «Ռիվեր Փլեյթը» կմրցի «Մոնտերեյի», իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսը»՝ Միլանի «Ինտերի» հետ։ … Read more

Իսպանիայում դժգոհ են․ Լա Լիգայի նախագահը կոչ է անում չեղարկել ակումբային ԱԱ-ն

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, պատասխանելով ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը բարելավելու մասին հարցին, անսպասելի հայտարարություն է արել։ «Ինչպե՞ս կարող է ՖԻՖԱ-ն բարելավել ակումբային առաջնությունը։ Չեղարկելով այն։ Իմ նպատակն է կանխել նման մրցաշարերի անցկացումը։ Մենք պետք է պաշտպանենք ֆուտբոլային էկոհամակարգը և վերացնենք այս մրցաշարը։ Պետք է վերադառնանք նախկին ձևաչափին, որպեսզի խաղացողներն ունենան հանգստյան օրեր։ Այս … Read more

Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն ու Դորտմունդը չպարզեցին հաղթողին — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի F խմբի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։ Գերմանական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Ջոբ Բելինգհեմը՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, որը խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին։ Հաջորդ տուրում դորտմունդցիները կմրցեն «Մամելոդի Սանդաունսի», իսկ «Ֆլումինենսեն»՝ «Ուլսան Հյունդայի» հետ։ Ակումբային ԱԱ-ի F խմբի մրցաշարային … Read more

Մբապեն հարկադրված բաց է թողել Ռեալի մարզումը․ հայտնի է պատճառը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել թիմի մարզմանը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղի նախօրեին։ Ինչպես հաղորդում է COPE-ն, հարձակվողը բարձր ջերմություն ունի և տենդի պատճառով չի կարողացել դուրս գալ խաղադաշտ։ Մբապեի բացակայությունը մտահոգություն է առաջացրել «սերուցքայինների» ճամբարում։ Չորեքշաբթի՝ հունիսի 18-ին, Խաբի Ալոնսոյի թիմը Մայամիի «Հարդ Ռոք Արենա» … Read more

🎥 Ակումբային ԱԱ․ Չելսին խնդիրներ չունեցավ Լոս Անջելեսի դեմ խաղում — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության D խմբի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» հաշվով 2:0 հաղթել է «Լոս Անջելես» ակումբին։ «Ազնվականների» կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Պեդրու Նետուն։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Էնցո Ֆերնանդեսը՝ 80-րդ րոպեին կրկնապատկելով առավելությունը։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: Ակումբային ԱԱ-ի D խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.

🎥 Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի ուղերձը — Armsport.am

Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին Լոս Անջելեսում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքերը։ Հայ վարորդը լրագրողի հետ զրույցում արտահայտել է իր հիացմունքն ու շնորհակալությունը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին։ «Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – ասել է վարորդը։ Ի պատասխան՝ Մխիթարյանը ջերմորեն արձագանքել … Read more

Գուտին կանխատեսել է ակումբային ԱԱ-ի եզրափակիչի մասնակիցներին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կանխատեսել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի մասնակիցներին։ ««Ռեալի» մրցաշրջանը միշտ գնահատվում է Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակներով։ Սակայն այս մրցաշարն իսկապես յուրահատուկ է, քանի որ անցկացվում է նոր ձևաչափով։ Բոլոր ակումբները ցանկանում են դառնալ այս ձևափոխված մրցաշարի առաջին հաղթողը։ Խաբի Ալոնսոյի ժամանումը և նոր խաղացողների ներգրավումը, իմ կարծիքով, … Read more

🎥 Մեծ փոխանակում․ Մխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու NFL-ի (Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգա) աստղ, «Լոս Անջելես Չարջերսի» հարվածող Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով ԱՄՆ-ում։ 25-ամյա Դիքերը ներկա է գտնվել «Ինտերի» մարզմանը Լոս Անջելոսում, որտեղ միլանյան գրանդը այս օրերին պատրաստվում է Ակումբային աշխարհի առաջնությանը։ Football che incontra football ⚽️ x 🏈@NFL … Read more