Նրանք կհաղթեն Լա լիգան, բայց դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան. Գուտի — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» իսպանացի նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է «սերուցքայինների» հեռանկարների մասին ընթացիկ մրցաշրջանում։ «Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի ամեն ինչ, բայց կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը դժվար կլինի։ Ոչ միայն «Ռեալի», այլև «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» համար։ «Մանչեսթեր Սիթին» կվերադառնա, «Արսենալը» հիանալի թիմ է, իսկ «Լիվերպուլը» լավ է հանդես գալիս կարևոր խաղերում։ Մրցակցությունը դժվար կլինի բոլորի … Read more

Սիմեոնեն չպետք է կենտրոնանա միայն Ռեալի վրա․ Գուտի — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մասնակցել է ESPN-ի քննարկմանը մադրիդյան դերբիից հետո՝ անդրադառնալով «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կերպարին և վարքագծին։ Շաբաթ օրը Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոն» 5:2 հաշվով հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ։ Խաղից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չկարողացավ զսպել արցունքները։ Գուտին քննադատել է Սիմեոնեին՝ նշելով. «Սիմեոնեն չպետք է կենտրոնանա միայն «Ռեալի» … Read more

Գուտին կանխատեսել է ակումբային ԱԱ-ի եզրափակիչի մասնակիցներին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կանխատեսել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի մասնակիցներին։ ««Ռեալի» մրցաշրջանը միշտ գնահատվում է Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակներով։ Սակայն այս մրցաշարն իսկապես յուրահատուկ է, քանի որ անցկացվում է նոր ձևաչափով։ Բոլոր ակումբները ցանկանում են դառնալ այս ձևափոխված մրցաշարի առաջին հաղթողը։ Խաբի Ալոնսոյի ժամանումը և նոր խաղացողների ներգրավումը, իմ կարծիքով, … Read more

Նա կլիներ ավելի լավը, քան Կրիշտիանուն և Մեսսին, եթե այդքան վնասվածքներ չունենար․ Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին համեմատել է «Ալ-Իտիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային և «սերուցքայինների» նախկին խաղացող Ռոնալդոյին։ «Բենզեմա՞, թե՞ Ռոնալդո: Ռոնալդոն լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Եթե նա այդքան վնասվածքներ չունենար, նա կլիներ բոլորից վեր՝ նույնիսկ Կրիշտիանուից և Մեսսիից», — Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Ռոնալդոն «Ռեալում» հանդես է եկել 2002-2007 թվականներին: Մադրիդյան … Read more

Գուցե նա է արժանի Ոսկե գնդակին, բայց կան ավելի լավ խաղացողներ․ Գուտի — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կիսվել է իր կարծիքով «Ոսկե գնդակի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ մրցանակին արժանանալու չափանիշները միշտ չէ, որ հստակ են։ «Ինձ այս մրցանակը այդքան էլ դուր չի գալիս։ Չգիտեմ՝ ինչի հիման վրա են այն շնորհում։ Երբեմն տիտղոսները հաշվի են առնում, երբեմն՝ ոչ։ Այն պետք է հիմնված լինի վիճակագրության, գոլերի, կարևոր պահերի վրա։ Եթե … Read more

Ռեալի լեգենդը քննադատել է Յամալին, բայց ոչ ցուցադրած խաղի համար — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։ «Սերւցքայինների» լեգենդը անընդունելի է համարել 17-ամյա ֆուտբոլիստի այն տեսքը, որով նա վերջերս ներկայացել էր մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ինձ դուր չեկավ, որ Յամալը մամուլի ասուլիսին ներկայացավ գլխարկը հակառակ կողմով դրած։ Սա տեղին է արձակուրդում կամ առօրյա կյանքում, բայց ոչ ազգային հավաքականում կամ … Read more