«Դեֆա Փրես»-ի թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը, որը հիմնականում լուսաբանում է ռազմական թեմաները։
«Դեֆա Փրես»-ի մշակույթի բաժնի թղթակից Ֆերեշթեհ Բաղերին այսօր առավոտյան զոհվել է իր հոր հետ միասին (Իսրայելի կողմից) հարձակման հետևանքով», – գրել է գործակալությունը։
Նախկինում Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։