Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ԱԺ-ում իրականացված գործողություններն անթույլատրելի են. Տիգրան Աբրահամյան

Հունիս 13,2025 16:38

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ԱԺ-ում իրականացված գործողությունները` հանձնաժողովի նիստի մասնակցության չթույլատրումից մինչև նրան դուրս «հրավիրելու» մեթոդներ, անթույլատրելի են և ամբողջությամբ տեղավորվում են գործող իշխանության սանձարձակ ու ապօրինի վարքագծի շրջանակներում:

Առաջին անգամ չէ, որ Վահեի նկատմամբ տարբեր բնույթի խտրական և ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում, ինչով նաև խախտվում է վերջինիս մասնագիտական գործունեության իրավունքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment