Առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20250613/arnvazn-20-iranci-bardzrastitshan-hramanatar-e-zvohvel-israjelakan-harvatsneri-hetevanqvov-zlm-90081276.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90059439_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ac3b60266ca77d479bffb20fe55bfcb2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թեհրան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

թեհրան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

Բաժանորդագրվել

Զոհվածների թվում է նաև ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալի Հաջիզադեն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրներին։

«Առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ են զոհվել այսօր Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով», – հայտնում է գործակալությունը։

Զոհվածների թվում է նաև ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն:

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի ընթացքում օդուժը, ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին:

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն ուղղված է «հրեական պետության գոյության սպառնալիքի կանխմանը, քանի որ, ըստ իսրայելցի զինվորականների և հետախուզության տեղեկությունների, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անդառնալի կետին»:

Թեհրանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է վեց միջուկային ֆիզիկոս, որոնց թվում են Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի գործողությունը: Նա հայտարարել է, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում։

Իրանին Իսրայելի հարվածների հետ կապված՝ Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հարցում է արել։

Leave a Comment