Թրամփն հայտարարել է, որ Իրանը կարող է երկրորդ հնարավորություն ունենալ միջուկային գործարք կնքելու համար – HayqNews


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կարող է երկրորդ հնարավորություն ունենալ» միջուկային գործարքի հարցում։

«Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար… Ես նրանց ասացի, թե ինչ պետք է անեն, և նրանք պարզապես չկարողացան դա անել: Հիմա նրանք կարող են երկրորդ հնարավորություն ունենալ»,- «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ՝ ահդ մասին Social-ում գրել է Թրամփը․

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը (Ցախալ) սկսել է «Ծագող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում Ցախալը հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական օբյեկտներին և տեղամասերին։ Ցախալ-ը հարձակումների մի քանի ալիք է իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները, ինչպես նաև մի շարք միջուկային հարցերով գիտնականներ։

Հարձակման է ենթարկվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտը՝ իրանական ռազմաբազան երկրի հյուսիս-արևմուտքում։ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ իսրայելական հարձակման արդյունքում միջուկային օբյեկտը և Ֆորդոյի հարստացման գործարանը չեն տուժել։ Սակայն ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտնել են Նաթանզի հարստացման օբյեկտի վնասների մասին: Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ազգին ուղղված ուղերձում Իսրայելի հարվածներն Իրանին հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելին սպասվում է «դառը և սարսափելի ճակատագիր»:

Leave a Comment