Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը 14-17 տարեկան երեխաներ են, 1-ը ուսուցչուհի է՝ 59-ամյա:
Տեղի ունեցածը Ավստրիայի նորագույն պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է: Ավստրիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնել: Մարդասպանի մասին հայտնի է, որ նա 21 տարեկան է, զինված է եղել ատրճանակով և որսորդական հրացանով, որը կրելու իրավունք ունեցել է: Այդ ամենն անելուց հետո զուգարանում ինքնասպան է եղել»,- ասել է Արտյոմ Երկանյան:
Ի՞նչն է դրդել ահաբեկչին գնալ այդ ահավոր քայլին: Նման դեպքերում ի հայտ են գալիս ուժեր, որոնք արհեստականորեն սրում են ուշադրությունը հանցագործի էթնիկ ծագնան վրա՝ օգտագործելով դա հայերին վարկաբեկելու համար: Այս դեպքում կա՞ն նման դրևորումներ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: