Ինչպե՞ս են Ադրբեջանի վարձած լուսանկարիչները հայերին վարկաբեկող ֆոտոնյութեր հավաքում Հայաստանի տարածքում

Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի՝ նախկինում ադրբեջանաբնակ բոլոր այն գյուղերը, ուր Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին: Գրքի հրատարակիչները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվել Հայաստան գործուղել լուսանկարիչների՝ հայերին վարկաբեկող ֆոտոփաստեր հավաքելու նպատակով:

Եվ ինչպե՞ս են Հայաստանի տարածքում կարողացել աշխատել ադրբեջանցի լուսանկարիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ գիրքը խոսուն անուն ունի՝ «Քարեր ժողովելու ժամանակն է». այն անգլերենով է հրատարակվել և ինչպես հրատարակիչներն են պարզաբանել, ծառայելու է օտարերկրյա փորձագետներին և նախատեսված է դիվանագետների համար:

Գրքի գլխավոր հրատարակիչ Մուսա Մերջանլին պարզաբանել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան՝ հայերին վարկաբեկող այդ ֆոտոնյութերը հավաքելու համար:

Եվ քանի որ գիտակցում էին, որ ադրբեջանցի լուսանկարիչներին ավելի դժվար կլիներ, վարձել են օտարերկրյա լուսանկարիչների, ովքեր բնական է՝ գիտակցել են, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց արած լուսանկարները. այսինքն՝ քրեական հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ այդ նյութերը օգտագործվում են ազգային թշնամանք հրահրելու նպատակով:

Գրքի հրատարակիչն ասում է, որ խնդիրների բախվել են այդ լուսանկարիչները, բայց խոչընդոտողները եղել են ոչ թե ՀՀ հատուկ ծառայության աշխատակիցները, այլ՝ այդ գյուղերի շարքային բնակիչները, որոնք նկատում էին, որ տարօրինակ և վտանգավոր բան է տեղի ունենում և խանգարում էին նրանց լուսանկարել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Տպավորություն կա, որ վերջին շաբաթներին Բաքվում էլ ավելի է ակտիվացել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի քարոզը: Ու այդ նպատակով վիճակագրական տվյալների մանիպուլյացիանե՞ր են անում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment