Ի՞նչ մակարդակի վրա են այսօր գտնվում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, եթե համեմատենք 1920 թվականի հետ, կներեք 2021 թվականի հետ, ի՞նչ տեղաշարժ կա: Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ այս հարցը ԱԳ նախարարին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«ՌԴ-Հայաստան հարաբերություններն Աստված չանի համեմատենք 1920 թվականի հետ»,- պատգամավորի սխալ տարեթվին միտումնավոր հղում տալով՝ ասաց նախարարը, հավելելով. «Որովհետեւ 1920 թվականի Ռուսաստանը մի պետություն էր, որն ուզում էր գրավել Հայաստանը եւ դարձնել Ռուսաստանի մաս, ինչը հետո տեղի ունեցավ: Մեծ հույս ունեմ ու հավատացած եմ, որ մեր ռուս գործընկերներն այդպես տրամադրված չեն եւ այդպիսի վատ պլաններ չունեն Հայաստանի մասով: Մեր հարաբերություններն այսօր ՌԴ հետ շատ գործընկերային են, թղթով մեր պարտավորությունները եւ հարաբերությունները սահմանված են: Փորձում ենք այնպես անել, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորություններն իրար նկատմամբ իրականացնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: