Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին՝ գրածս ճի՞շտ է, թե՞ ոչ. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ավետեց, որ պետությանն է վերադարձվել 1,93 հա հողամաս Կողես բնակավայրում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Պարզվում է, որ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանը այդ հողը դրել է աճուրդի և ինքն էլ ձեռք է բերել աճուրդից։

Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։
Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։

Նույն տեղում, բայց արդեն որպես ՔՊ-ական 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment