ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին – Armenia Today

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկու բարձրագույն մարմինների նիստերը, ներառյալ կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվ ամենակարևորը՝ հոկտեմբերի 9-10-ին Դուշանբեում կկայանան ԱՊՀ-ի երկու բարձրագույն մարմինների նիստերը։ Հոկտեմբերի 9-ին՝ ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստը՝ Տաջիկստանի նախագահությամբ, իսկ հոկտեմբերի 10-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը», – նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

2025 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ կառույցներում նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին, իսկ համանախագահներ են դարձել ՌԴ-ն և Թուրքմենստանը։

Leave a Comment