Քննարկվել են Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության ընդլայնման, առաջիկա անելիքների հետ կապված հարցեր

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, մշակույթի և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ժան-Լյուկ Գայարին, «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինիեին և նույն կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև՝ համագործակցության ընդլայնման, առաջիկա անելիքների, նոր ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment