Հունիս 04,2025 14:52
Հունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի «Alliance for democracy» նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։
Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ Խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)