Իմ ամենամեծ ցանկությունն է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Ստամբուլում կամ Անկարայում և Թրամփին հրավիրել այդ հանդիպմանը։ Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք շատ գոհ ենք Եվրոպական երկրների կողմից Թրամփի պատմական հայտարարություններից հետո Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու որոշումից։ Մենք կարծում ենք, որ երբ Սիրիան կայունություն և խաղաղություն հասնի, դրանից կշահեն նրա բոլոր հարևանները և տարածաշրջանի բոլոր երկրները», – հավելել է նա։