Դուշանբեում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը:

Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Հանդիպման օրակարգը ներառել է 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման,  «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի Քիշնևի Կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչման հարցերը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment