Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները որոշակի պահի տեղի կունենան միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին գրում է Bild թերթը։
Հունիսի 3-ին կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Բալթոփս-2025» ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից ի վեր։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», – նշել է հրատարակությունը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից ի վեր «Ռուսաստանը տարածաշրջանում իր զորավարժություններն անցկացնում է սովորականից մեկ ամիս շուտ»։
Դրանց մասնակցում է ավելի քան 20 ռազմանավ։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը «կարող են վտանգավոր կերպով մոտենալ», կարծում է թերթի սյունակագիրը։