ԱՄՆ-ում 250 մլն մեղու տեղափոխող բեռնատարը շրջվել է

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ուրբաթ օրը շրջված բեռնատարից մոտավորապես 250 միլիոն մեղու է փախել։ BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները բնակչությանը նախազգուցարել են խուսափել խայթող միջատների երամից։

Արտակարգ իրավիճակների աշխատակիցներին օգնել են մի քանի վարպետ մեղվապահներ։ Միլիոնավոր մեղունեով փեթակներ տեղափոխող բեռնատարը շրջվել է Կանադայի սահմանի մոտ գտնվող ճանապարհին։

«Փրկարարների նպատակն է փրկել ինչքան հնարավոր է շատ մեղուներ», -հայտարարել են նահանգային ոստիկանությունից։

Իշխանությունները հայտարարել են, որ վթարի վայրը կմնա փակ մինչև փրկարարական աշխատանքների ավարտը։ Ենթադրվումէ , որ մայր մեղուի շուրջ միջատները կհավաքվեն 24-48 ժամվա ընթացքում։

Հաջորդ հաղորդագրությամբ ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել «մեղվապահների հրաշալի համայնքին»՝ նշելով, որ երկու տասնյակից ավելի մեղվապահներ են  ժամանել փրկարարական աշխատանքներին օգնելու համար։

Ոստիկանության կողմից տարածված կադրերում երևում է, թե ինչպես են մեծ թվով մեղուներ շրջված բեռնատարի շուրջը հավաքվում։ Մինչ որոշ մեղվապահներ նպատակ ունեն միայն մեղր արտադրել, շատերը վարձակալության են տալիս իրենց փեթակները ֆերմերներին՝ իրենց բերքը փոշոտելու համար։

Leave a Comment