Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է մասնակցել կիբերսպորտի Աշխարհի առաջնությանը Բելառուսի հավաքականի մասնակցության պատճառով

Ուկրաինայի կիբերսպորտի ֆեդերացիան հայտնել է, որ երկրի հավաքականը հրաժարվել է մասնակցել 2025 թվականին Կոսովոյում կայանալիք Կիբերսպորտի Աշխարհի առաջնությանը (IESF WEC) մի շարք կարգերում։ Ուկրաինացի մարզիկները չեն մասնակցի Dota 2, Mobile Legends: Bang Bang (կանանց) և PUBG Mobile կարգերում՝ բողոքելով Բելառուսի ազգային թիմի մասնակցության պատճառով։

Ուկրաինացիները կմասնակցեն Counter‑Strike 2 խաղում, քանի որ Բելառուսի հավաքականը չի անցել որակավորման փուլը այս կարգում։ «Ցավում ենք նման որոշում ընդունելու անհրաժեշտության համար։ Սակայն պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին, որոնք պաշտպանում ենք ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ մեր երկրում», — ասված է Ուկրաինայի կիբերսպորտի ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը առաջարկել էր կազմակերպել Օլիմպիական կիբերսպորտային խաղեր և հանձնարարել է հարցը ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողովի ստեղծումը։

Leave a Comment