«Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից՝ հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները։

Ծրագրի մեկնարկը տալու նպատակով նախատեսվում է դիտարկում՝ կապված ՀՀ-ում հիվանդների թվի և ընդհանուր իրավիճակի հետ։ Կձևավորվի ծրագրի իրագործման թիմ, կիրականացվի քարտեզագրման գործընթաց, կընտրվեն համապատասխան բուժառուները։

Ծրագիրը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք, և, հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը, «Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment