Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է The New York Times-ում (NYT) հրապարակումը այն մասին, որ Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։
«Վարչապետի աշխատակազմի պատասխանը The New York Times-ի այսօրվա հոդվածին. «Այն ֆեյք է»»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ NYT-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից անմիջապես առաջ Իսրայելի պաշտոնյաները նախազգուշացրել են Վաշինգտոնին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու պատրաստակամության մասին։ Բացի այդ, ըստ հրապարակման, ամերիկյան հետախուզությունը հաշվարկել է, որ Իսրայելը կարող է պատրաստվել Իրանի վրա հարձակվելուն ընդամենը յոթ ժամում։
Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։
