Երկու տարի՝ կանադահայ լուսանկարչի «Մռնչացող առյուծ»-ի համար

Կանադացի Ջեֆրի Վուդին երկու տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Մռնչացող առյուծ» անունով հայտնի լուսանկարը գողանալու համար, հայտնում է BBC-ին։

Նա ընդունել էր մեղքը, որ Օտտավայի Château Laurier հյուրանոցից 2021 թվականի սուրբծննդյան տոներից մինչեւ 2022 թվականի հունվարի սկիզբը ժամանակահատվածում գողացել է լուսանկարի բնօրինակը։

Երկրորդ աշխարհամարտում Մեծ Բրիտանիայի վարչապետին 1941 թվականին լուսանկարել էր Թուրքիայում ծնված կանադահայ Յուսուֆ Քարշը։ Հենց այս լուսանկարն է պատկերված բրիտանական 5 ֆունտանոց թղթադրամի վրա։

 Օտտավայի ոստիկանությունը հայտնել էր, որ լուսանկարը հայտնաբերվել է անցած տարի իտալական Ճենովայում՝ մասնավոր գնորդի մոտ։ Վերջինս չէր իմացել, որ գողացված լուսանկար է գնել։

Leave a Comment