
Մենք վիճում էինք և կատակում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսպես է արձագանքել է Վիետնամ կատարած պաշտոնական այցի ժամանակ ստեղծված անհարմար միջադեպի տեսանյութին, որտեղ երևում էր, թե ինչպես է կինը ապտակում նրան՝ նախքան նախագահական ինքնաթիռից դուրս գալը։
«Ես և կինս վիճում էինք, մենք ավելի շուտ կատակում էինք․․․անակնկալի եկա, որ դա վերածվեց մի տեսակ համամոլորակային աղետի, ոմանք նույնիսկ տեսություններ առաջ քաշեցին»,- Հանոյում լրագրողներին ասել է Մակրոնը։