Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։

Դեսպանը հաջողություն է մաղթել Դիմիտրիս Սկալկոսին Երևանյան երկխոսության երկրորդ միջազգային գիտաժողովին մասնակցության և այդ նպատակով Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Leave a Comment