
«Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ժառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարի։
«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24- ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնեց պաշտպանության նախարարը։
Նոր նախագծով առաջարկվում է նաև Մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։
Պապիկյանը նաև հայտնեց, որ օրենքի հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է և նախարարական կոմիտեում կառավարությանը ձևակերպվել է առաջարկություն, ըստ որի կրճատ ժամկետով՝ մեկ ամսով զորակոչվելու դիմաց վճարվի 24 մլն դրամ և 4-ամիս ժամկետով 18 մլն դրամ և տվյալ զորակոչի ընթացքում սահմանել դիմումների առավելագույն քանակը, առավելագույն տարիքն էլ սահմանել 32 տարեկանը։ Այդ առաջարկություններով օրինագիծը կներկայացվի ԱԺ։