Հայաստանն առայժմ չի ուզում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները. Ալիև – Live News

Հայաստանն առայժմ չի ցանկանում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները, քանի որ մենք ոչ մի արտասովոր պայման չենք առաջադրել: Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել», – ասել է նա՝ հիշեցնելով՝ որոնք են դրանք. Հայաստանը «պետք» է փոփոխի Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի:

Նա հավելել է, որ Բաքուն խաղաղության բանակցությունների նախաձեռնողն է և խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը:

«Եվ հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը` իհարկե, որոշակի փոփոխություններով», – ասել է Ալիևը։

Leave a Comment