«Ո՛չ, չեմ զղջում»․ Նոր Նորքի նախկին թաղապետը՝ Արթուր Չախոյանին ծե ծելու մասին

Դիտում ՝ 22 552

Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի զղջում, որ կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ «Ո՛չ, չեմ զղջում» քաղաքապետարանում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Տեր-Մարգարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ միջադեպից 20 օր հետո է միայն հրաժարվում թաղապետի պաշտոնից՝ պատասխանել է․ «Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»։

Նա նշեց, որ ինքը նախապատրաստվում է 2026թ.-ի ընտրություններին։

«Ես գնում եմ 26 թվի ընտրություններին, հայտարություն եմ արել, հետևեք ինձ»,-ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment