
Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Ելույթ կունենա 26 երկրի ներկայացուցիչ։ «Եվրատեսիլի» եզրափակիչում Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն, որի ներքո ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչ Պարգը, ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին www.esc.vote կայքի միջոցով:
Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը: