Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:

Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը:

Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment