ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ:
«Դժվար է նման արարքը գնահատել որպես որևէ այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»,- նշում է դեսպանը։
Բաց նամակ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինից՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին
Հարգելի՛ Սուրեն Ռաֆիկովիչ,
Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հանրային աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ սերնդի, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիրներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու գնացած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձավ։
Հայ ժողովրդի շրջանում Հաղթանակի օրվա նկատմամբ խորը հարգանքի ֆոնին, լայնածավալ վրդովմունք առաջացրին այդ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և հայհոյախառն հայտարարությունները, որոնք իրականում արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան:
Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել այն մարդու շուրթերից, որն այժմ ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հանրահայտ հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։
Դժվար է նման արարքը գնահատել որպես որևէ այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: