Դեռևս 2023 թ.-ին ՔԿ-ն քրեական վարույթ է հարուցել մանկապարտեզի վերաբերյալ. Հայկ Կոստանյանը՝ ի պատասխան հայտարարության, թե «թքել-կպցնելով «բարեկարգում» են»

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը։
2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։
147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։ Որոշել են այնուամենայնիվ «նորոգել»՝ քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ։

Կրկնեմ՝ այն ենթակա է քանդման։

Հիանալի ծրագիր է՝ փող թալանելու համար։ Արագի մեջ թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն իրականում շահագործման ենթակա չէ։ Եվ այդ ամբողջ գումարը՝ արդեն վճարված է, ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը։

147-րդ մանկապարտեզի ներսի թքած-կպցրած վիճակը կհրապարակվի Մեսրոպ Մանուկյանի էջում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ գործընկերներ,
Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment